Վախենալու ոչինչ չկա. Մխիթարյանը՝ Մ19 Եվրո-2019-ի վիճակահանության մասին
Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և մրցաշարի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է մրցաշարը Հայաստանում անցկացնելու պատասխանատվության և միջազգային խաղերի մասին.
«Միշտ էլ հաճելի է ու նաև պատասխանատու, քանի որ ներկայացնում ենք Հայաստանն ու մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչ է նշանակում հայ լինելը, Հայաստանում ապրելը և Հայաստանի հավաքականում խաղալը:
Կարծում եմ՝ շատ լավ միջոցառում է լինելու ու մեր ֆուտբոլիստները պատվով հանդես կգան:
Երբ ես էի այդ տարիքում, ամբողջ տարի սպասում էինք, թե երբ ենք միջազգային խաղերի մասնակցելու, որպեսզի հաճույք ստանանք, քանի որ ուժեղ հավաքականների դեմ խաղալը միշտ էլ հաճելի է: Կարողանում ես հասկանալ, թե ինչ մակարդակի վրա ես գտնվում, հասկանում ես քո ուժեղ և թույլ կողմերը: Նաև միշտ հաճելի էր տեսնել, թե ինչ աստղեր են խաղում քո դեմ, որոնք հետագայում կխաղան շատ բարձրակարգ թիմերում:
Միշտ սպասել եմ ու մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել այդ խաղերին»,-նշել է Մխիթարյանն ու խոսել նաև վիճակահանության արդյունքների մասին.
«Երևի՝ բոլորը դժգոհ են վիճակահանությունից, քանի որ կարելի է ասել՝ ամենաուժեղ մրցակիցների հետ միևնույն խմբում են ընդգրկվել, չնայած՝ չկան թույլ մրցակիցներ: Բայց մեր տղաները պետք է խաղան, պետք է ցույց տան, որ իրենք արժանի են խաղալ այդ հավաքականների դեմ:
Վախենալու ոչինչ չկա. բոլորն էլ ֆուտբոլիստ են, բոլորն էլ մարդ են: Միակ բանը, որ նրանք կարող են անել՝ խաղալ բարձր մակարդակով, իրենց ուժերի ներածին չափով ու բոլորին ցույց տալ, որ իրենք կարող են խաղալ բարձր մակարդակով: Հուսով եմ՝ այս առաջնությունից հետո որոշ հայ ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Եվրոպա, ինչը շատ լավ կլինի թե՛ նրանց, թե՛ հայկական ֆուտբոլի համար»,-նշել է Հայաստանի հավաքականի ավագը:
Հիշեցնենք՝ Հայաստանի Մ19 հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ կմրցի Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի իր հասակակիցների հետ: