ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելու մասին օրենքի նախագծին
ՀՀ ազգայի ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Իրանից ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ պետտուրք սահմանելու նախագծին, սակայն նախագծում իրենց նկատած ռիսկերի համար պատասխանատվությունը դնում են կառավարության և իշխող «Իմ քայլը» խմբակցության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը:
«ԲՀԿ-ն չմասնակցեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից` ցեմենտի մասով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումներին` ավելորդ շահարկումներից խուսափելու համար։ Մենք բարձրաձայնել ենք, զգուշացրել ենք բոլոր խնդիրների, ռիսկերի մասին, որ կարող են հետագայում առաջանալ աշխատատեղերի հետ կապված, զգուշացրել ենք: Եվս մեկ անգամ ցանկանում ենք վերահաստատել մեր մոտեցումը։ Մենք կողմ ենք քվեարկելու և կառավարության, և «Իմ քայլ»-ի համատեղ այս նախագծին, բայց պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրելու եք դուք»,-նշեց պատգամավորը:
Ավելի վաղ հանձնաժողովում և լիագումար նիստում նախագծի առաջին ընթերցմամբ քննարկմանը ԲՀԿ-ն առաջարկում էր պետտուրք սահմանել ոչ միայն ներկրվող ցեմենտի, այլ նաև կլինկերի համար:
Առաջին ընթերցմամբ քննարկմանը կառավարությունը տեղական արտադրողների շահերը պաշտպանելու, մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու համար առաջարկում էր ներկրվող ցեմենտի վրա սահմանել 22 հազար դրամ պետական տուրք: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կառավարությունը փոփոխություն է կատարել նախագծում` առաջարկելով պետտուրքը սահմանել 14 հազար դրամ: