Քաղաքական

31.05.2019 15:55


Ազգային ժողովը ՏՄՊՊՀ անդամների 5 թեկնածուներից ընտրեց 4-ին

Ազգային ժողովը ՏՄՊՊՀ անդամների 5 թեկնածուներից ընտրեց 4-ին

ՀՀ ազգային ժողովը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների պաշտոնում առաջադրված 5 թեկնածուներից ընտրեց միայն 4-ին: «Արմենպրես» հաղորդմամբ` թեկնածուներն ընտրվեցին մայիսի 31-ին փակ գաղտնի քվեարկությամբ:

Առաջադրված թեկնածու Հայկ Կարապետյանի օգտին կողմ էր քվեարկել 93, դեմ 9 պատգամավոր։ Վահե Չիբուխչյանի օգտին կողմ էր քվեարկել 87, դեմ` 16 պատգամավոր: Արեն Դանիելյանը ընտրվել է 92 կողմ և 8 դեմ ձայներով, Տիգրան Մարկոսյանը`94 կողմ, 7 դեմ:

Դավիթ Հովհաննիսյանի թեկնածությանը դեմ էր քվեարկել 62 պատգամավոր, կողմ` 39-ը: Արդյունքում Հովհաննիսյանը չի ընտրվել:

Բոլոր թեկնածուներին ներկայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը