Թուրքիան ընդլայնում է իր «Մագիլ» ռազմական օպերացիան Իրաքի հյուսիսում
Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Զափ շրջանի ուղղությամբ իրականացվող ռազմական գործողության արդյունքում վնասազերծվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) պատկանող մարտական դիրքեր, թաքստոցներ և զինապահեստներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:
Զափ շրջանի ուղղությամբ թուրքական օդուժի հարձակումները կատարվում են մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական օպերացիայի շրջանակներում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ երբ թուրքական F4 կործանիչը վայրէջք է կատարել Մալաթիայում գտնվող Էրհաչ ռազմաբազայի տարածք, խոտանվել է, իսկ 2 օդաչուները դուրս են ցատկել` ստանալով մարմնական վնասվածքներ: Հավանաբար, այդ կործանիչը պիտի կիրառվեր հետագա ռազմական գործողություններում:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը ներխուժել էին Հյուսիսային Իրաք և գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։ Հս. Իրաքի Հաքուրքի շրջանի ուղղությամբ իրականացվող գործողություններում սպանվել են 19 քուրդ զինյալ և 2 թուրք զինվոր: