Աշխարհ

31.05.2019 18:41


Փայլան. «Թուրքիայում տնտեսական խոր ճգնաժամ է»

Փայլան. «Թուրքիայում տնտեսական խոր ճգնաժամ է»

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ:

Փայլանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսությունը 2.6 %-ով անկում է գրանցել, իսկ կենցաղային սպառման ծախսերը նվազել են 4.7%-ով:

«Մեր ապրուստն են գողացել: Այնպիսի տնտեսական խոր ճգնաժամի մեջ ենք, որ աղքատներն է՛լ ավելի չքավոր են դարձել»,-մեկնաբանել է պատգամավորը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը