ԱՊՀ երկրների առաջնորդները հոկտեմբերին կհանդիպեն Աշխաբադում
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի աշնանային նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում, տեղեկացրել է գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հիմա արդեն ընթանում է ԱՊՀ երկրների համար կարեւոր այդ նիստի պատրաստությունը, հոկտեմբերի 11-ին Աշխաբադում կհավաքվեն համագործակցության երկրների նախագահները, որտեղ նախատեսվում է ընդունել մի շարք կարեւոր որոշումներ, որոնք կնպաստեն Անկախ Պետությունների Համագործակցության հետագա ամրապնդմանը»,- ասել է Լեբեդեւը մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքների հիման վրա։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը պայմանավորվել է պատրաստել միության անդամ պետությունների նորարարական համագործակցության միջազգային ծրագրի նախագիծ մինչեւ 2030 թվականի համար։
Հանդիպման մասնակիցները համաձայնագիր են կնքել միջպետական հարաբերությունների համակարգման մասին ԱՊՀ պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում, ինչպես նաեւ համաձայնագիր թանգարանային գործում։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են մի շարք համաձայնագրեր մաքսային ոլորտում եւ փոփոխությունների մասին գործող կանոններում։ Ստորագրվել է համաձայնագիր ԱՊՀ մաքսային մարմինների փոխգործակցության մասին մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում։
Փոփոխությունները վերաբերել են համագործակցության մասնակից երկրների տարածքով տարանցման կարգին, ապրանքների մաքսային ձեւակերպման եւ մաքսային վերահսկման կարգին, մաքսային վերահսկման կանոններին մաքսային սահմաններով մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքներ տեղափոխելիս։ Ստորագրվել է նաեւ արձանագրություն ԱՊՀ-ում ապրանքների արտադրման երկրում կանոնների որոշման համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին։

Աղբյուրը՝ news.am