Եվրո-2019. Հայաստանի ընտրանուն բաժին հասան մրցաշարի ֆավորիտները
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին խմբային փուլում կխաղա մրցաշարի հիմնական ֆավորիտների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը ողջունեց ներկաներին և առանձնացրեց, որ այս փորձը նոր հարթակ կբացի Հայաստանում առավել մեծածավալ մրցաշարեր անցկացնելու համար:
Եվրո-2019-ի դեսպանը` Հենրիխ Մխիթարյանը, ընդգծեց, որ հրաշալի կլինի տեսնել լեցուն մարզադաշտեր առաջնության ամբողջ ընթացքում: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին էլ շեշտեց, որ առաջնության ընթացքում երկրպագելու է Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանուն:
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը.
A.Հայաստան, Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա
B.Չեխիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա:
Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կմեկնարկի հուլիսի 14-ին: