Քաղաքական

31.05.2019 11:15


«Իմ քայլի» պատգամավորը մածուն էր բերել խորհրդարան Էդմոն Մարուքյանի համար (տեսանյութ)

«Իմ քայլի» պատգամավորը մածուն էր բերել խորհրդարան Էդմոն Մարուքյանի համար (տեսանյութ)

Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀԾԿՀ-ի անդամների թեկնածուների հարցը: Խորհրդարանն արդեն հասցրել է ընտրել հանձնաժողովի 4 անդամներին: Երբ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին հրավիրեց ելույթ ունենալու, իշխանական պատգամավորը նախընտրեց չխոսել թեկնածուի մասին և ելույթը նվիրել ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Ելույթի վերջում Դանիելյանը հայտարարեց, որ մածուն է բերել Ազգային ժողով, որով կոչ է անում Մարուքյանին չթունավորել մթնոլորտը:

Իր հերթին Մարուքյանը հայտարարեց, որ Դանիելյանը փորձում է ինքնահաստատվել իր հաշվին, ինչն իրենք թույլ չեն տա անել: Մարուքյանի խոսքերով՝ պետք չէ հենց առավոտյան նման թունավոր ելույթներ ունենալ, պետք է ժպտալ, լավ սկսել օրը, քանի որ գարնան վերջին օրն է, ի վերջո:

Նշենք, որ Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության միջև բանավեճը սկսվել է երեկ, այն վերաբերում է բուհերին: Մարուքյանը մեղադրում է իշխանական պատգամավորներին բուհերի խորհուրդները քաղաքականացնելու մեջ: Նրա խոսքերով՝ «Իմ քայլի» անդամները կա՛մ պետք է լքեն բուհերի խուրհուրդները, կա՛մ հրաժարվեն պատգամավորական մանդատից:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը