Աշխարհ

31.05.2019 08:58


«Արսենալ»-ի 3 ֆուտբոլիստ, այդ թվում նաև Մխիթարյանը կլքեն լոնդոնյան գրանդը

«Արսենալ»-ի 3 ֆուտբոլիստ, այդ թվում նաև Մխիթարյանը կլքեն լոնդոնյան գրանդը

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալ»-ը պատարստվում է ուժեղացնել թիմի կազմը: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիին նոր համալրումների համար կհատկացնի 40 մլն եվրոյից ոչ ավելին, քանի որ թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չի նվաճել:

Բացի այդ լոնդոնյան գրանդում մտադիր լրացուցիչ գումար ստանալ տրանսֆերների վաճառքից: Թիմից հեռանալու գլխավոր հավակնորդներն են Մեսուտ Օզիլը, Հենրիխ Մխիթարյանը և Շկոդրան Մուստաֆին:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ն ավարտված մրցաշրջանում ԱՊԼ-ում զբաղեցրեց 5-րդ տեղն, իսկ Եվրոպա լիգայի եզրափակչում պարտվեց «Չելսի»-ին:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը