Գեղամ Գևորգյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 30-ին տեղի ունեցած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում Գեղամ Գևորգյանի օգտին քվեարկեցին հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 21-ը:
«Կոչ եմ անում բոլորս աշխատենք հանուն համալսարանի զարգացման: Թե երբ կլինի ընտրությունը, ով կընտրվի, ով կաշխատի, դա երկրորդական հարց է: Եկեք բոլորս զարգացնենք համալսարանը»,-ասաց Գևորգյանը:
Գեղամ Գևորգյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, պրոֆեսոր: Երևանի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն է: Առաջադրվել էր նաև իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը:
Մայիսի 23-ին Արամ Սիմոնյանը հրաժարական է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից:
Գեղամ Գևորգյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 30-ին տեղի ունեցած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում Գեղամ Գևորգյանի օգտին քվեարկեցին հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 21-ը: