Լրահոս

03.04.2010 13:11


Տիգրան Սարգսյանի առողջական վիճակը բավարար է

Տիգրան Սարգսյանի  առողջական վիճակը բավարար է

 Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի  առողջական վիճակի մասին լրագրողներին տեղեկություն է հայտնել «Նաիրի» ԲԿ փոխտնօրեն, կարդիոլոգ Սիրանուշ Մարտիորսյանը: Ըստ նրա, Տիգրան Սարգսյանի վիճակը կայուն է, ինքնազգացողությունը լավ, բավարար։ «Նաիրի» ԲԿ փոխտնօրենը փոխանցել է, որ վարչապետն իրենց դիմել էր ճնշման տատանման կապակցությամբ:

«Վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել նախօրեին։ Մեկ օրվա ընթացքում կատարել ենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որևիցե լուրջ փոփոխություններ չեն հայտնաբերվել, մեկ օր գտնվել է բժիշկների վերահսկողության ներքո»,-ասել է Սիրանուշ Մարտիորսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը