Քաղաքական

30.05.2019 15:05


Արթուր Վանեցյանն անդրադարձել է Գագիկ Հարությունյանի եղբոր հրաժարականին

Արթուր Վանեցյանն անդրադարձել է Գագիկ Հարությունյանի եղբոր հրաժարականին

Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր տեղակալի պաշտոնից Արզուման Հարությունյանի հեռանալուն:

«Արզուման Հարությունյանն անձամբ է դիմել ինձ, որպեսզի երկարամյա ծառայությունից ազատվի. դիմումը բավարարվել է»,- «Արմենպրես» փոխանցմամբ, ասաց Վանեցյանը:

Արզուման Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացնել մայիսի 24-ին, նույն օրը, երբ հրաժարական էր տվել նրա եղբայրը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը