«17 նախարարության կազմով կառավարության վերջին նիստն է». Ն. Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը։
«Սա, ըստ էության, 17 նախարարության կազմով մեր վերջին նիստն է, ուզում եմ բոլոր մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանք, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա։
Վարչապետն ընդգծեց՝ ուզում է համոզված ասել, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել են ու համոզված են, որ դա ճիշտ որոշում է։
«Ու համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները`
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
Սփյուռքի նախարարության փոխարեն կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
«17 նախարարության կազմով կառավարության վերջին նիստն է». Ն. Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը։
«Սա, ըստ էության, 17 նախարարության կազմով մեր վերջին նիստն է, ուզում եմ բոլոր մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանք, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա։
Վարչապետն ընդգծեց՝ ուզում է համոզված ասել, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել են ու համոզված են, որ դա ճիշտ որոշում է։
«Ու համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։