Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Դանուբ գետում, զբոսանավ Է խորտակվել, որի վրա կար 32 մարդ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է յոթ հոգի, շարունակվում են եւս 16 մարդու որոնումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշում Է MTI լրատվական գործակալությունը, զբոսանավի վրա եղել են հիմնականում հարավկորեացի զբոսաշրջիկներ: Հաղորդվում Է, որ մոտորանավը բախվել Է մեկ այլ նավի, որը խարիսխ ձգած կանգնած Էր Բուդապեշտի խորհրդարանի շենքի դիմաց: Դանուբն արդեն որոշ ժամանակ վարարած Է չդադարող անձրեւների պատճառով: Խորտակված նավը ենթադրաբար կոչվում Է Hableany («Ջրահարս»):
Այն նախատեսված Է 45 ուղեւորի համար: Ինչպես հետեւում Է Հունգարիայի ՆԳ նախարարության հայտարարությունից, աղետից մոտավորապես մեկ ժամ անց ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել Է գտնել 18 մարդու, որոնցից 14-ը եղել են բավարար վիճակում: Մեկ մարդու հաջողվել Է վերակենդանացնել, եւս երեքը մահացել են:
Բուդապեշտում զբոսանավ է խորտակվել. կան զոհեր