«Չելսին» Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի հաղթող (տեսանյութ)
Ավարտվեց Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի խաղարկությունը:
Եզրափակիչ խաղում տիտղոսի համար պայքարում էին լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսին» և «Արսենալը»: Վճռորոշ հանդիպումը կայանում էր Բաքվի «Օլիմպիական» խաղադաշտում:
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու՝ անվտանգության երաշխիքներ չստանալու պատճառով:
Հանդիպումը հիմնականում անցավ «Չելսիի» առավելությամբ: Սարիի թիմն էլ կարողացավ հաղթանակի հասնել եզրափակչում 4-1 հաշվով:
«Կապույտների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը՝ գոլերից մեկը խփելով 11-մետրանոցից: «Թոշակառուների» կազմում աչքի ընկան նաև Պեդրոն և Ժիրուն: «Զինագործներից» հեղինակության գնդակը խփեց Ալեքս Իվոբին:
Այսպիսով, «Չելսին» իր պատմության մեջ երկրորդ անգամ դառնում է Եվրոպա լիգայի հաղթող: 2013 թվականին նրանք եզրափակչում հաղթել էին «Բենֆիկային» 2-1 հաշվով:

«Չելսի»-«Արսենալ»՝ 4-1
Գոլերը՝ Ժիրու (49'), Պեդրո (60), Ազար (65', 72') - Իվոբի (69')
Աղբյուրը՝ armsport.am