Էրդողան. «Մեզ անհրաժեշտ է շատ բան քննարկել ԱՄՆ–ում»
ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպելու է մի շարք երկրների նախագահների հետ, այդ թվում նաև Բարաք Օբամայի։
«Ես մեկնելու եմ Վաշինգտոն։ Մեզ անհրաժեշտ է շատ բան քննարկել։ Անկարա ԱՄՆ-ից հետ կանչված դեսպանը նույնպես կվերադառնա Վաշինգտոն։ Մենք մեր կուսակիցների հետ քննարկել ենք տվյալ իրավիճակը, և ԱՄՆ այցը միջազգային է։ Ինչպես հայտնի է, տվյալ այցը կապված է միջուկային զենքի տարածումը կանխարգելելուն։ Մենք այդ համաժողովին հրավիրված ենք եղել 5-6 ամիս առաջ»,- հայտարարել է Ռ. Էրդողանը։
Նա նաև ընդգծել է, որ իրենք ԱՄՆ-ի հետ հասել են 1915թ. դեպքերի վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո այդ երկու երկրների միջև առաջացած ճգնաժամի հաղթահարման կարևոր փուլին։
«Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Այս հարցի կապակցությամբ դրական զարգացումներ կան։ Հուսով եմ, որ դեպքերի նման զարգացումը կշարունակվի նաև ապրիլ ամսին»։