Երևանում բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու Ford Transit-ը, իսկ հետո մխրճվել են բնակելի տան մեջ
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար–փլուզում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 14 փողոցում՝ ժողովրդին հայտնի Ավանի գերեզմանների մոտ ավտովթար է տեղի ունեցել, և ավտոմեքենաները մխրճվել են բնակելի տան տարածք՝ փլուզելով տան պատերը, առաստաղն ու երկաթե դարպասը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բախվել են 44-ամյա Արթուր Ղարիբյանի վարած ЗИЛ MMZ 4502 մակնիշի 35 VՍ 477 համարանիշի և 28-ամյա Նարեկ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի 061 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո էլ 2 ավտոմեքենաները առաջ են ընթացել և մխրճվել թիվ 14 փողոցի 65 տան տարածք:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։