Աշխարհ

29.05.2019 18:48


Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ-ից. Թուրքիայի մասին ԵՄ-ի զեկույց

Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ-ից. Թուրքիայի մասին ԵՄ-ի զեկույց

Եվրախորհրդարանում (ԵԽ) ներակայացվել է 7 երկիր ներառող ընդլայնման փաթեթը, որտեղ առկա է Թուրքիայի մասին զեկույց: Այն բավական խիստ գնահատականներ է պարունակում Անկարայի հասցեին:

Փաթեթը ներկայացրել է Եվրամիության (ԵՄ) ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ չի սկսվելու:

Զեկույցում նշվել է, որ նախորդ տարիների նման Թուրքիայում մարդու իրավունքների ու ժողովրդավարության ասպարեզում լուրջ հետընթաց կա, սակայն այս տարվա զեկույցում առաջին պլան են մղվել տնտեսությանն ու ազատ շուկային վերաբերող մտահոգությունները:

«Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների շատանում են: Բացի այդ տնտեսության մի շարք ոլորտներում հետընթաց ապրած Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ-ից»,- ասել է զեկույցը ներկայացնող ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

Հանը, սակայն, հայտարարել է, որ իրենք գոհ են Թուրքիայի հետ Անկարայի հետ կնքված փախստականների վերաբերյալ պայմանագրից՝ ասելով, որ համատեղ շահերի շրջանակներում համատեղ համագործակցությունը շարունակվում է:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը