«Արսենալի» երկրպագուների երգը կատաղեցրել է ադրբեջանցիներին. «Մենք եղել ենք Ղարաբաղում...» (տԵսանյութ)
Նախորդ գիշեր Բաքվի կենտրոնը հեղեղված էր Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս եկած թիմերի տարբեր երկրներից ժամանած երկրպագուներով։ Եզրափակիչը տեղի է ունենալու այսօր, ժամը 23: 00-ին Օլիմպիական մարզադաշտում: Նկատելի է, որ քաղաքում «Չելսիի» երկրպագուներից ավելի շատ են «Արսենալի» երկրպագուները: Վերջիններս նախօրեին տարածել է տեսահոլովակ, որտեղ իրենք երգում են հետևյալ բառերով երգ․ «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր Եվ հիմա մենք մեկնում ենք Բաքու՝ Եվրոպան տուն բերելու»: Ադրբեջանցիները փորձում են հասկանալ, թե ինչ նկատի ունեն «Արսենալի» երկրպագուները, երբ երգում են, որ եղել են Ղարաբաղում և հիմա մեկնում են Բաքու։
Ոմանք դա մեկնաբանում են նրանով, որ անցած տարի «Ղարաբաղը» հյուրընկալել էր «Արսենալին»՝ Եվրոպայի լիգայի ընթացիկ խմբային փուլի շրջանակներում: Այդ ժամանակ «Արսենալը» հաղթել էր 3: 0 հաշվով: Հիշեցնենք, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր մեկնել Բաքու՝ մասնակցելու եզրափակչին։ Այս հոլովակը կատաղության է հասցրել ադրբեջանցիներին, քարի որ ադրբեջանական ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» ընդգրկված են ու քրեորեն հետապնդվում են այն անձինք, ովքեր եղել են Ղարաբաղում։
«Արսենալի» երկրպագուների երգը կատաղեցրել է ադրբեջանցիներին. «Մենք եղել ենք Ղարաբաղում...» (տԵսանյութ)
Նախորդ գիշեր Բաքվի կենտրոնը հեղեղված էր Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս եկած թիմերի տարբեր երկրներից ժամանած երկրպագուներով։ Եզրափակիչը տեղի է ունենալու այսօր, ժամը 23: 00-ին Օլիմպիական մարզադաշտում:
Նկատելի է, որ քաղաքում «Չելսիի» երկրպագուներից ավելի շատ են «Արսենալի» երկրպագուները: Վերջիններս նախօրեին տարածել է տեսահոլովակ, որտեղ իրենք երգում են հետևյալ բառերով երգ․
«Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր
Եվ հիմա մենք մեկնում ենք Բաքու՝
Եվրոպան տուն բերելու»:
Ադրբեջանցիները փորձում են հասկանալ, թե ինչ նկատի ունեն «Արսենալի» երկրպագուները, երբ երգում են, որ եղել են Ղարաբաղում և հիմա մեկնում են Բաքու։
Ոմանք դա մեկնաբանում են նրանով, որ անցած տարի «Ղարաբաղը» հյուրընկալել էր «Արսենալին»՝ Եվրոպայի լիգայի ընթացիկ խմբային փուլի շրջանակներում: Այդ ժամանակ «Արսենալը» հաղթել էր 3: 0 հաշվով:
Հիշեցնենք, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր մեկնել Բաքու՝ մասնակցելու եզրափակչին։
Այս հոլովակը կատաղության է հասցրել ադրբեջանցիներին, քարի որ ադրբեջանական ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» ընդգրկված են ու քրեորեն հետապնդվում են այն անձինք, ովքեր եղել են Ղարաբաղում։
Աղբյուրը՝ armdaily.am