Լրահոս

03.04.2010 10:25


Թուրքիայի և Հայաստանի միջև ապրիլի 23-ին ստորագրված «Ճանապարհային քարտեզի» ամբողջական տեքստը

Հրապարակված է Թուրքիայի և Հայաստանի միջև 2009թ. ապրիլի 23-ին ստորագրված «Ճանապարհային քարտեզի» ամբողջական տեքստը: Ինչպես հաղորդում է trend.az գործակալությունը հղում կատարելով Sabah թերթին' կողմերի միջև ստորագրված «Ճանապարհային քարտեզը» պարունակում է հինգ կետեր:

1.Հայաստանը պարտավորվում է ճանաչել Թուրքիայի և այլևս նախկին ԽՍՀՄ-ի միջև 1921 թ. ստորագրված Կարսի պայմանագիրը:

2.Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով, որը պետք է հետաքննի հայերի կողմից պնդվող Գենոցիդի փաստը, հանձնաժողովին կարող են միանալ նաև երրորդ երկրներ:

3. Երկու երկրների միջև սահմանները բացվելու են և պետք է ստորագրվի համապատասխան համաձայնագիր առևտուր սկսելու մասին:

4. Այն բանից հետո, երբ Հայաստանի և Թուրքիայի դեսպանները Վրաստանում կհաստատագրվեն Անկարայում և Երևանում, կսկսվի դիվանագիտական կապերի հաստատում:

5. «Ճանապարհային քարտեզի» այն հարցերը, որոնք օրենսդիր մարմնի կողմից պետք է հաստատվեն, պետք է անցնեն խորհրդարանական քննարկումներով:

Sabah թերթի հաղորդման համաձայն' Ղարաբաղյան հարցը փաստաթղթում արտացոլված չէ, սակայն մոտեցման գործընթացը պետք է ընթանա հակամարտության կարգավորմանը զուգընթաց:

---------------------------------

Հարցական է մնում, թե ինչո՞ւ այս փաստաթղթի տեքստը գաղտնի պահվեց, չհրապարակվեց ապրիլի 23-ին' խախտելով Իրավական ակտերի մասին ՀՀ Օրենքը, որը պարտադրում է ստորագրված յուրաքանչյուր փաստաթուղթ' իրավական ակտ, հրապարակել, այն դեպքում, երբ արդեն գիտեին, որ օգոստոսի 31-ին «Արձանագրություններ» անվան տակ պետք է հրապարակեին քարտեզն ամբողջությամբ, անցնելիք ճանապարհն ու դրա ժամանակացույցը:

 «Ուխտ Արարատի»

Այս խորագրի վերջին նյութերը