ԱՄՆ-ում 1,3 մլն դոլարով աճուրդում վաճառվել է նոութբուք՝ ամենավտանգավոր համակարգչային վիրուսներով. «Սինհուա»
ԱՄՆ-ում 1,3 միլիոն դոլարով աճուրդով վաճառվել Է Persistence of Chaos («Քաոսի մշտակայությունը») կոչվող լոտը: Դա 10,2-դյույմանոց Samsung NC10-14GB նոութբուքն Է: Համակարգչի ռեկորդային գինը բացատրվում Է դրա յուրօրինակ միջուկով: Այն ներկայացնում Է ամենավտանգավոր եւ «հանրաճանաչ» վիրուսների հավաքածու՝ յուրատեսակ «պատմական սպառնալիքների կատալոգ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ Samsung NC10-14GB-ում բեռնված Է վեց վիրուս, որոնք վերջին երկու տասնամյակում լրջագույն տնտեսական վնաս են պատճառել, որը կազմել Է 95 միլիարդ դոլար: Բոլոր վիրուսներն Էլ վտանգ չեն ներկայացնում, քանի դեռ նորութբուքը միացված չԷ Համացանցին եւ USB-ի միջոցով Wi-Fi-ին: Գնորդին հանձնելուց առաջ համակարգիչը կհանեն շարքից եւ կզրկեն Համացանցին միանալու հնարավորությունից: Քանի որ ԱՄՆ-ում վնասաբեր վիրուսների տարածումն արգելված Է, դրանցով նոութբուքն աճուրդի Էր դրվել որպես «արվեստի օբյեկտ»: Այդ ինստալացիան նաեւ ներկայացվել Է որպես հետազոտական նյութ, որը նախատեսված Է «գիտական նպատակներով օգտագործման» համար: Վիրուսները նութբուքում բեռնել Է չինացի նկարիչ Գուո Օ Դոնգը Deep Instinct ընկերության պատվերով, որն զբաղվում Է կիբեռանվտանգությամբ: Իրենց արտասովոր ստեղծագործությամբ նրանք ցանկացել են ցուցադրել, որ անտեսանելի համակարգչային վիրուսները կարող են ուղղակիորեն ազդել իրական աշխարհի վրա եւ շոշափելի նյութական վնաս հասցնել նրան, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: