Լրահոս

29.05.2019 14:02


15 օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հերթագրումը կչեղարկվի. ԿԳՆ

15 օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հերթագրումը կչեղարկվի. ԿԳՆ

ԿԳՆ-ն առաջին դասարանցիների ծնողներին տեղեկացնում է, որ հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:

Օրինակ՝ մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ը ներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի 10-ը ներառյալ և այսպես շարունակ:

Այն ծնողները, որոնք առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը