Քաղաքական

29.05.2019 13:31


Պուտինը ԵԱՏՄ նիստին շփոթեց Փաշինյանի զբաղեցրած պաշտոնը

Պուտինը ԵԱՏՄ նիստին շփոթեց Փաշինյանի զբաղեցրած պաշտոնը

Այսօր՝ մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ նվիրված ԵԱՏՄ-ի հիմնադրման 5-րդ տարեդարձին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում նիստին ներկայացնելով ԵԱՏՄ ձեռքբերումները և առաջարկները՝ հղում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան ՀՀ նախագահ անվանելով:

Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ն կողմ է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության դինամիկ զարգացմանը:

«Հայաստանի նախագահը նշել է, որ նա վերջերս հանդիպել է մեր չինացի գործընկերների հետ Պեկինում, և վստահ եմ, որ նմանատիպ աշխատանքը, ինչպես նաև աշխատանքը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) և այլ երկրների և ինտեգրացիոն միությունների հետ, միանշանակ, նպաստելու է եվրասիական մեծ գործընկերության գաղափարի զարգացմանը», - ասաց Պուտինը:

Պուտինը նաև հավելեց, որ ԵԱՏՄ ռազմավարական գործընկերն է հանդիսանում Չինաստանը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը