Եվրոպական պալատի կրքերը. ԵՄ առաջնորդները սկսել են Եվրամիության ղեկավարության վերընտրությունները
Եվրոպական երկրների ղեկավարները հավաքվել են Բրյուսելում, որպեսզի որոշեն Եվրամիության ղեկավարության բարձրագույն պաշտոնների թեկնածուներին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, որոնք տեղի են ունեցել անցած շաբաթ։ ԵՄ երկու մեծ երկրներ՝ Գերմանիան եւ Ֆրանսիան, տարակարծիք են, թե ով պետք է գլխավորի Եվրահանձնաժողովը՝ եվրոպական 28 երկրների միության գործադիր իշխանության բարձրագույն մարմինը, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Եվրահանձնաժողովի ներկա նախագահի՝ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Յունկերի լիազորություններն ավարտվում են հոկտեմբերին։ Եվրախորհրդարանի նոր կազմը, որն աշխատանքը պետք է սկսի հուլիսին, պետք է հաստատի նոր նախագահի թեկնածությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է իր հայրենակից Մանֆրեդ Վեբերին, որը 2014-ից գլխավորում է պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցությունը Եվրախորհրդարանում։ Չնայած ԵԺԿ-ն անցած ընտրություններում կորցրել է մանդատների մի մասը, այն շարունակում է մնալ ամենամեծ խմբակցությունը եվրոպական օրենսդիրների շրջանում։ Մերկելը պաշտպանում է Վեբերի թեկնածությունը անցած տարիների գործելակերպից ելնելով, երբ Եվրահանձնաժողովի նախագահ էին նշանակում խորհրդարանական խոշոր խմբակցության ներկայացուցչին։
Բայց ընտրությունների արդյունքներով խոշոր կենտրոնական դաշինքները կորցրել են տեղերի մի մասը նոր Եվրախորհրդարանում, իսկ նացիոնալիստներն ու «կանաչները», հակառակը, ամրապնդել են դիրքերը։ Դա կհանգեցնի էլ ավելի հատվածայնացման խորհրդարանում եւ կարող է բարդացնել հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրությունը, որը կմշակի համաեվրոպական օրենքներ եւ կկենսագործի դրանք։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պաշտպանում է (քաղաքական աշխատանքի) «փորձառու» թեկնածուի կամ իր երկրում, կամ Եվրոպայում, ինչը թույլ է տալիս (թեկնածուին) վստահություն նվաճել եւ վարքի սոցիալական նորմերի գիտելիքներ ունենալ»։ Այս խոսքերը ակնհայտորեն ուղղված էին 46-ամյա Վեբերի դեմ, որը երբեք չի աշխատել ո՛չ եվրոպական, ո՛չ գերմանական գործադիր կառույցներում։
Մակրոնն առաջարկել է երկու այլընտրանքային թեկնածու՝ դանիուհի Մարգրեթ Վեսթագերին՝ 2014-ից մրցակցության հարցերի եվրահանձնակատարին, եւ ֆրանսիացի Միշել Բարնիեին, որը գլխավորել է Բրյուսելի՝ ցայժմ հաջողությամբ աչքի չընկած բանակցությունները Լոնդոնի հետ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին։
Եվրոպացի առաջնորդներն ընտրում են նաեւ Եվրախորհրդի՝ ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի նոր առաջնորդի թեկնածուին, որը որոշում է դաշինքի քաղաքականության ընդհանուր ուղղությունները (հիմա այն գլխավորում է լեհ Դոնալդ Տուսկը) եւ Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցչին (այս պաշտոնում 2014-ից Ֆեդերիկա Մոգերնինին է)։ Փոփոխություններ կկատարվեն նաեւ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարությունում, որն այժմ գլխավորում է իտալացի Մարիո Դրագին։

Աղբյուրը՝ news.am