Աշխարհ

29.05.2019 14:09


Պեսկովը հաստատել է Հայաստանի վարչապետի մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին

Պեսկովը հաստատել է Հայաստանի վարչապետի մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում Է, կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ): Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 29-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,-ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինից բացի՝ օտարերկրյա ղեկավարներից ովքեր են մասնակցելու ՊՄՏՀ-ին:

«Մնացած ղեկավարներին ես այժմ չեմ նշի, որովհետեւ դեռեւս վերջնական հաստատումներ չկան»,-հավելել Է Պեսկովը: ՊՄՏՀ-ն տեղի կունենա հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» նշանաբանով: Կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն Է»:

Այս խորագրի վերջին նյութերը