Աշխարհ

29.05.2019 14:30


Բոլթոնը Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցների հետ խորհրդակցություններ է վարում Իրանի շուրջ

Բոլթոնը Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցների հետ խորհրդակցություններ է վարում Իրանի շուրջ

ԱՄՆ-ը Պարսից ծոցում իր դաշնակիցների հետ կոնսուլտացիաներ Է վարում այն խնդրի շուրջ, թե ինչ հերթական քայլեր պետք Է ձեռնարկվեն Իրանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 29-ին լրագրողներին հայտարարել Է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Մենք տարածաշրջանի մեր դաշնակիցների հետ խորհրդակցում ենք, թե որն Է լինելու մեր հաջորդ քայլը: Դրա համար եմ ես այստեղ: Մենք բանակցություններ ենք վարում այն հարցի շուրջ, թե որը կարող Է լինել մեր պատասխանը Պարսից ծոցում Իրանի եւ նրա ազդեցության տակ գտնվող խմբավորումների գործողություններին: Մեր նպատակն Է՝ Իրանին հասկանալ տալ, որ այդօրինակ գործողությունները կարող են շատ ուժեղ պատասխանի հանգեցնել ԱՄՆ-ի կողմից»,-ասել Է Բոլթոնը, որը այցով Արաբական Միացյալ Էմիրություններ Է ժամանել Իրանի հետ հարաբերությունների սրվելու ֆոնին:

Նրա խոսքը մեջբերել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Բոլթոնը նշել Է, թե գրեթե հաստատված Է, որ Իրանն Է կանգնած նավերի, այդ թվում՝ սաուդական լցանավերի վրա հարձակումների հետեւում, որոնք կատարվել են Օմանի ծոցում՝ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստի մերձակայքում: Բոլթոնը տարածաշրջանում Իրանի գլխավոր հակառակորդը համարվող ԱՄԷ Է ժամանել արաբական երկրների եւ Պարսից ծոցի պետությունների գագաթնաժողովների՝ Սաուդյան Արաբիայի Մեքքայում գագաթնաժողովների գումարման նախաշեմին, որտեղ Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը պատրաստվում Է քննարկման համար առաջարկել տարածաշրջանում իրադարձությունների զարգացումն Իրանի շուրջ եւ սաուդյան օբյեկտների վրա կատարված հարձակումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը