Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները փակել էին Բաղրամյան պողոտան (տեսանյութ, լրացված)
Ազգային ժողովի շենքի մոտ բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։ Ցուցարարները պահանջում են հանդիպում օրենսդիր մարմնի ղեկավարի հետ: Նրանք փակել են Բաղրամյան պողոտան:
Օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել բուքմեյքերական գրասենյակների թիվը: Աշխատկիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակիների փակմամբ խաղամոլության խնդիրը չի լուծվում:
«Մարդիկ կարող են հեռախոսով էլ խաղալ, այսինքն՝ դա պատճառաբանություն չի: Գրասենյակները փակելով աշխատատեղերի թիվն է կրճատվում: Մի հատ նայեք, թե որքան հարկ է վճարվում մեր ընկերությունների կողմից»,-նշեցին աշխատակիցները:
Ոստիկանները ցուցարարներին հայտնեցին, որ Ազգային ժողովում պատրաստ են նրանց հետ հանդիպել, առաջարկել են 5–հոգանոց աշխատանքային խումբ ձևավորել և մտնել խորհրդարան՝ խնդիրը քննարկելու համար: Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները կազմեցին աշխատանքային խումբ և մտան Ազգային ժողովի շենք:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով առաջարկում է խաղադրույքներ ընդունելու կետերը` բեթշոփերը արգելել, թողնել մի քանի վայրերում: Սկզբում առաջարկվել է, որ յուրաքանչյուր մարզկենտրոնում յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն ունենա մեկական կետ, Երևանի ամեն վարչական շրջանում ևս մեկական կետ, հետո քննարկվել է ամեն ընտրատարածքում մեկական կետ ունենալու տարբերակը: Մեկ տարուց հետո աստիճանաբար այդ կետերը պետք է փակվեն, սկզբում դուրս կգան մարզերինը, հետո Երևանում եղածները և երկու տարում ամբողջությամբ կփակվեն բեթշոփերը:
***
Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները քիչ առաջ բացել են Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը.news.am–ի փոխանցմամբ՝ նրանք բողոքի ակցիան շարունակում են իրականացնել Բաղրամյան պողոտայի հանդիպակաց 2 մայթերին: Ցուցարարների խոսքով՝ իրենց պահանջը հանդիպումն էր ԱԺ ղեկավարության հետ:
Այս պահին ակցիայի մասնակիցներից 5–հոգանոց խմբին ընդունել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Չենք հեռանալու, սպասելու ենք Թունյանի հետ հանդիպող մեր խմբի պատասխանին, եթե պատասխանը չգոհացնի, կրկին փակելու ենք Բաղրամյան պողոտան»,-ասաց ցուցարարներից մեկը:
***
Մեր բոլոր պահանջները լսելուց հետո ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խոստացավ, որ առաջիկա օրակարգում այդ հարցը կրկին կքննարկվի, բայց թե ինչ որոշում կկայացվի, նա դժվարացավ պատասխանել: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գուդվին-ԲԵՏ»-ի տնօրեն Սարգիս Միքայելյանը, ով այլ 4 անձանց հետ հանդիպում էր ունեցել Բաբկեն Թունյանի հետ:
Տնօրենն ասաց, որ ընկերությունը հնարավորություն կունենա մեկ ու կես տարի աշխատելու, եւ հետագա անելիքները այդ ընթացքում կորոշի. «Այս նախագիծը ծառայում է այլ նպատակի: Այն մարդիկ, որենք ինտերնետ տիրույթում ուժեղ են, այն մարդիկ, որոնք չունեն այդ «պրոդուկտը», կարողանում են իրենց ֆինանսական հարցերը լուծել ինտերնետ տիրույթի միջոցով, եւ եկամուտներ ստանալ, այդ դեպքում՝ մենք ստիպված ենք լինում փակվել»,-ասաց Միքայելյանը:
Անդրադառնալով նախագծի այն կետին, որ Երեւան քաղաքից դուրս պետք է լինեն բուքմեյքերական ընկերությունները, Միքայելյանն ասաց, որ տարի ու կես աշխատելուց հետո կորոշեն անելիքները: Նա հավելեց, որ ներկայացված նախագիծը ծառայում է տիրույթում առաջատար ընկերությանը՝ «Վիվարոբեթ»-ին:
«Եթե տիրույթում գործում է 4 ընկերություն, եւ այս նախագիծն էլ կոնկրետ ծառայում է առաջատար ընկերության շահերին, որն էլ այս տիրույթում առաջատար՝ «Վիվարոբեթ»-ն է: Թե ինչու է այդպիսի խտրականություն արվում, ես չեմ կարող ասել: Դա հարցրեց նախագծի հեղինակին: Մենք «Վիվարոների» դեմ պայքարելու խնդիր չունենք: Մենք պայքարում ենք մեր հիմնարկի աշխատանքային ընթացքի համար»,-ասաց ընկերության տնօրենը:
Այնուհետեւ դրսում կանգնած ցուցարարներին տնօրենն ասաց, որ վերջացնեն բողոքի ակցիան, եւ գնան իրենց գործերին: Աշխատակիցների միջեւ եղավ պայմանավորվածություն, որ եթե այս անգամ էլ իրենց չգոհացնի հանձնաժողովի քննարկումը, կրկին կդիմեն բողոքի տաբեր դրսեւորումների:
Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները փակել էին Բաղրամյան պողոտան (տեսանյութ, լրացված)
Ազգային ժողովի շենքի մոտ բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։ Ցուցարարները պահանջում են հանդիպում օրենսդիր մարմնի ղեկավարի հետ: Նրանք փակել են Բաղրամյան պողոտան:
Օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել բուքմեյքերական գրասենյակների թիվը: Աշխատկիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակիների փակմամբ խաղամոլության խնդիրը չի լուծվում:
«Մարդիկ կարող են հեռախոսով էլ խաղալ, այսինքն՝ դա պատճառաբանություն չի: Գրասենյակները փակելով աշխատատեղերի թիվն է կրճատվում: Մի հատ նայեք, թե որքան հարկ է վճարվում մեր ընկերությունների կողմից»,-նշեցին աշխատակիցները:
Ոստիկանները ցուցարարներին հայտնեցին, որ Ազգային ժողովում պատրաստ են նրանց հետ հանդիպել, առաջարկել են 5–հոգանոց աշխատանքային խումբ ձևավորել և մտնել խորհրդարան՝ խնդիրը քննարկելու համար: Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները կազմեցին աշխատանքային խումբ և մտան Ազգային ժողովի շենք:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով առաջարկում է խաղադրույքներ ընդունելու կետերը` բեթշոփերը արգելել, թողնել մի քանի վայրերում: Սկզբում առաջարկվել է, որ յուրաքանչյուր մարզկենտրոնում յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն ունենա մեկական կետ, Երևանի ամեն վարչական շրջանում ևս մեկական կետ, հետո քննարկվել է ամեն ընտրատարածքում մեկական կետ ունենալու տարբերակը: Մեկ տարուց հետո աստիճանաբար այդ կետերը պետք է փակվեն, սկզբում դուրս կգան մարզերինը, հետո Երևանում եղածները և երկու տարում ամբողջությամբ կփակվեն բեթշոփերը:
***
Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները քիչ առաջ բացել են Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը. news.am–ի փոխանցմամբ՝ նրանք բողոքի ակցիան շարունակում են իրականացնել Բաղրամյան պողոտայի հանդիպակաց 2 մայթերին: Ցուցարարների խոսքով՝ իրենց պահանջը հանդիպումն էր ԱԺ ղեկավարության հետ:
Այս պահին ակցիայի մասնակիցներից 5–հոգանոց խմբին ընդունել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Չենք հեռանալու, սպասելու ենք Թունյանի հետ հանդիպող մեր խմբի պատասխանին, եթե պատասխանը չգոհացնի, կրկին փակելու ենք Բաղրամյան պողոտան»,-ասաց ցուցարարներից մեկը:
***
Մեր բոլոր պահանջները լսելուց հետո ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խոստացավ, որ առաջիկա օրակարգում այդ հարցը կրկին կքննարկվի, բայց թե ինչ որոշում կկայացվի, նա դժվարացավ պատասխանել: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գուդվին-ԲԵՏ»-ի տնօրեն Սարգիս Միքայելյանը, ով այլ 4 անձանց հետ հանդիպում էր ունեցել Բաբկեն Թունյանի հետ:
Տնօրենն ասաց, որ ընկերությունը հնարավորություն կունենա մեկ ու կես տարի աշխատելու, եւ հետագա անելիքները այդ ընթացքում կորոշի. «Այս նախագիծը ծառայում է այլ նպատակի: Այն մարդիկ, որենք ինտերնետ տիրույթում ուժեղ են, այն մարդիկ, որոնք չունեն այդ «պրոդուկտը», կարողանում են իրենց ֆինանսական հարցերը լուծել ինտերնետ տիրույթի միջոցով, եւ եկամուտներ ստանալ, այդ դեպքում՝ մենք ստիպված ենք լինում փակվել»,-ասաց Միքայելյանը:
Անդրադառնալով նախագծի այն կետին, որ Երեւան քաղաքից դուրս պետք է լինեն բուքմեյքերական ընկերությունները, Միքայելյանն ասաց, որ տարի ու կես աշխատելուց հետո կորոշեն անելիքները: Նա հավելեց, որ ներկայացված նախագիծը ծառայում է տիրույթում առաջատար ընկերությանը՝ «Վիվարոբեթ»-ին:
«Եթե տիրույթում գործում է 4 ընկերություն, եւ այս նախագիծն էլ կոնկրետ ծառայում է առաջատար ընկերության շահերին, որն էլ այս տիրույթում առաջատար՝ «Վիվարոբեթ»-ն է: Թե ինչու է այդպիսի խտրականություն արվում, ես չեմ կարող ասել: Դա հարցրեց նախագծի հեղինակին: Մենք «Վիվարոների» դեմ պայքարելու խնդիր չունենք: Մենք պայքարում ենք մեր հիմնարկի աշխատանքային ընթացքի համար»,-ասաց ընկերության տնօրենը:
Այնուհետեւ դրսում կանգնած ցուցարարներին տնօրենն ասաց, որ վերջացնեն բողոքի ակցիան, եւ գնան իրենց գործերին: Աշխատակիցների միջեւ եղավ պայմանավորվածություն, որ եթե այս անգամ էլ իրենց չգոհացնի հանձնաժողովի քննարկումը, կրկին կդիմեն բողոքի տաբեր դրսեւորումների:
Աղբյուրը՝ news.am