Կուրցը հույս ունի վերադարձնել կանցլերի պաշտոնը վաղաժամկետ ընտրություններից հետո
Սեբաստիան Կուրցը, որը մայիսի 28-ին վայր Է դրել Ավստրիայի կանցլերի լիազորությունները, հույս ունի երկրի կառավարոթյունը գլխավորել սեպտեմբերին նշանակված վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ավստրուհիներն ու ավստրիացիները որոշում կընդունեն: Մենք կունենանք խորհրդարանի նոր կազմ, եւ ես, իհարկե, հուսով եմ, որ դաշնային կանցլերի դերում երկրի համար լավ աշխատանքը շարունակելու շանս կստանամ: Ես կցանկանայի շարունակել մեր ուղին»,- հայտարարել Է Կուրցը Kronen Zeitung թերթին տված հարցազրույցում:
Ավստրիայի դաշնային նախագահ Ալքսանդեր վան դեր Բելլենը մայիսի 28-ին Կուրցի գլխավորած կառավարությանն ազատել Է պարտականությունների կատարումից այն բանից հետո, երբ խորհրդարանն անվստահության քվե հայտնեց նախարարների կաբինետին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: