Աշխարհ

29.05.2019 11:05


Մակրոնը նշել է, թե Եվրամիությունում ովքեր պետք է գլխավորեն հանգուցային պաշտոնները

Մակրոնը նշել է, թե Եվրամիությունում ովքեր պետք է գլխավորեն հանգուցային պաշտոնները

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը հայտարարել Է, որ Եվրամիության խորհուրդը ԵՄ-ի հանգուցային պաշտոնների թեկնածուներին կորոշի հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, ըստ որում Եվրոպայի հիմնական կառույցների ղեկավարներ պետք Է դառնան «ուժեղ առաջնորդներ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրամիության ղեկավարները մայիսի 28-ին անցկացրել են ոչ պաշտոնական գագաթնաժողով, որտեղ կոնսուլտացիաներ են սկսել Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավարների հանգուցային պաշտոնների թեկնածուների ընտրության շուրջ: Հեռարձակումը կատարվել Է Եվրահանձնաժողովի կայքում: Մակրոնը նշել Է, որ Եվրամիության երկրների ղեկավարները համաձայնության են եկել հունիսի գագաթնաժողովից ոչ ուշ որոշել Եվրոպայի հանգուցային պաշտոնների չորս ղեկավարներին: Մակրոնի խոսքով՝ ԵՄ-ի հիմական կառույցների ղեկավարներ պետք Է դառնան երկու տղամարդ եւ երկու կին, որոնք կունենան անհրաժեշտ որակավորումը, որպեսզի կատարեն առաջադրված խնդիրները եւ որոնք Եվրոպան կդարձնեն առավելագույնս ուժեղ:

«Մեզ հարկավոր են ուժեղ առաջնորդներ, որոնք ունեն մեծ փորձ, ուժեղ օրինականություն»,- ընդգծել Է Մակրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը