Աշխարհ

29.05.2019 11:00


Ղազախստանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Ղազախստանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է «Կազինֆորմ» գործակալությունը:

Նիստը հոբելյանական է. լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին շնորհել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի կոչում:

«Ի շնորհիվ Նուրսուլթան Նազարբաևի քաղաքական հեռատեսության, ռազմավարական տեսլականի, հնարավոր եղավ իրականություն դարձնել Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը, որը հետագայում վերափոխվեց տնտեսական և աշխարհաքաղաքական լանդշաֆտի: Հաշվի առնելով իր պատմական ներդրումը Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Նուրսուլթան Նազարբաևին շնորհել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի կոչում»,-նիստին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի անունից շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այդ նախաձեռնության, իսկ գործընկերներին միասնական աջակցության համար:

Նիստի օրակարգի շրջանակում քննարկվելու են 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, երրորդ երկրների հետ համագործակցության զարգացմանը, 2019-2020թթ. Միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականությանը, ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ իրականացված քայլերին վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը