Լրահոս

03.04.2010 08:50


Ադրբեջանական կողմին կհանձնվի երկու դիակ և մեկ սահմանախախտ

Ադրբեջանական կողմին կհանձնվի երկու դիակ և մեկ սահմանախախտ

Այսօր հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով, ադրբեջանական կողմին կհանձնվեն մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները և 2009 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի տարածքում ձերբակալված սահմանախախտ Թագիև Էլդար Հեյդար օղլին:

Հիշեցնենք, որ ս.թ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք էր ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբը: Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաև ավազակային գործողություններով և անասնագողությամբ: Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել էր, ադրբեջանական կողմից կային զոհեր: Մեկ դիակ գտնվում էր հայկական տարածքում, ծանր վիրավորված ևս մեկ դիվերսանտ մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ ենթադրաբար գտնվում էր չեզոք գոտում:

Դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել էր փախչել և անցնել սահմանը:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկային:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը