Աշխարհ

28.05.2019 19:53


Միխայիլ Գալուստյանը՝ Ուկրաինայի թշնամիների շարքում. արտիստը հայտնվել է «Миротворец» կայքի սկանդալային ցանկում (լուսանկարներ)

Միխայիլ Գալուստյանը՝ Ուկրաինայի թշնամիների շարքում. արտիստը հայտնվել է «Миротворец» կայքի սկանդալային ցանկում (լուսանկարներ)

Հայտնի դերասան եւ կատակերգու Միխայիլ Գալուստյանի անձնական տվյալները հրապարակվել են «Миротворец» կայքում, որը մասնակցում է կիեւյան ռեժիմի ընդդիմախոսների հետապնդմանը, հայտնում է Ukraina.ru-ն։ Կայքում հայտնում են, որ արտիստի տվյալներն իրենց բազա են ներառվել «Ուկրաինայի պետական սահմանը գիտակցաբար խախտելու համար»։

«2016թ.-ի մայիսից Գալուստյանը ընդգրկվել է «Յունարմիա» ռազմահայրենասիրական շարժման գլխավոր շտաբում։ 2018թ.-ի նախագահական ընտրությունների ընթացքում ընդգրկվել է Putin Team շարժման կազմում, որը հանդես էլ գալիս ի աջակցություն Վլադիմիր Պուտինի եւ նախաձեռնող խմբի կազմում, որն առաջադրել է քաղաքական գործչի թեկնածությունը»,- վստահեցնում է ռեսուրսը։

Կայքը տխուր համբավ է ձեռք բերել լրագրող Օլես Բուզինայի եւ քաղաքական գործիչ Օլեգ Կալաշնիկովի սպանությունից հետո։ Նրանք համաձայն չէին հետմայդանային իշխանությունների քաղաքականության հետ եւ սպառնալիքներ էին ստացել, իսկ նրանց տվյալները, այդ թվում հեռախոսահամարները եւ տան հասցեին, սպանությունից կարճ ժամանակ առաջ հրապարակվել էին «Миротворец»-ի բազայում։

Հանցագործությունների մեջ մեղադրվողները մինչ այժմ ազատության մեջ են, նրանց գործերով դատական նիստերը մշտապես ձգձգվում են ու հետաձգվում։

Картинки по запросу Олесь Бузина и политик Олег Калашников

«Миротворец»-ը դարձել է ակտիվիստների նկատմամբ արտադատական դատաստանի խորհրդանիշ։ Ամբաստանյալների աթոռներին հայտնվածներն ընդգրկված են ազգային ռադիկալ խմբերում, մասնավորապես С14-ում, որի առաջնորդ Եվգենի Կարասը խոստովանել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համագործակցության մասին։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը