Աշխարհ

28.05.2019 15:42


Ավստրիայի նախագահը ցրել է կառավարությունը՝ Կուրցի գլխավորությամբ

Ավստրիայի նախագահը ցրել է կառավարությունը՝ Կուրցի գլխավորությամբ

Երեքշաբթի Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը ազատել է աշխատանքից նախարարներին՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, եւ հանձնարարել նրանց ժամանակավորապես կատարել իրենց պարտականությունները մինչեւ հանրապետության անցումային կառավարության ձեւավորումը: Նախագահը նաեւ լիազորել է ֆինանսների նախարար եւ փոխկանցլեր Հարթվին Լյոգերին ժամանակավորապես կատարել կանցլերի գրասենյակի եւ ժամանակավոր կառավարության ղեկավարի պարտավորությունները, քանի որ Կուրցը հրաժարվել է ստանձնել պաշտոնակատարի պարտականությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արարողությունը տեղի է ունեցել Վիենայում Ավստրիայի նախագահի գրասենյակում: Սեբաստիան Կուրցը չի մասնակցել այդ միջոցառմանը:
Ավստրիայի կառավարությունում փոփոխությունները սկսվել են, երբ մայիսի 27-ին Ազգային խորհուրդը (խորհրդարանի ներքին պալատը) հայտնել է անվստահության վոտում Սեբաստիան Կուրցի կառավարությանը նախկին փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեի հնչեղ հրաժարականի ֆոնին կառավարական ճգնաժամի առնչությամբ:

Ներկայումս Կուրցն Ավստրիայի ամենակարճ ղեկավարած կանցլերն է. նա կառավարությունը գլխավորել է 2017-2019թթ. ընթացքում 525 օր տեւողությամբ եւ հաղթել նախկին կանցլեր Քրիստիան Քերնի հակառեկորդը, որի լիազորությունները կանցլերի պաշտոնում տեւել են 580 օր 2016-2017 թվականներին: Սակայն Կուրցից հետո ամենակարճ ղեկավարած կանցլերը կդառնա Հարթվին Լյոգերը:

Կանցլերի պաշտոնակատար Խարտվիգ Լյոգերը, որը Կուրցի կառավարությունում փոխկանցլերի եւ ֆինանսների նախարարի պաշտոն էր զբաղեցնում, մի քանի օր կղեկավարի կառավարությունը, մինչեւ նախագահը կանցլերի պաշտոնակատարի համար հարմար թեկնածու չգտնի:

Լյոգերը չի կարողանա երկար ժամանակ զբաղեցնել այդ պաշտոնը, որովհետեւ Կուրցի կառավարությանը խորհրդարանը ավստահություն էր հայտնել:

Հենց որ նախագահը ընտրի նոր ժամանակավոր կանցլերին, նա պետք է նախագահին հաստատման համար ներկայացնի նախարարների նոր թիմի, որը կապահովի անցումային կառավաարության աշխատունակությունը մինչեւ սեպտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Վան դեր Բելենը խոստացել է մեկ շաբաթում ձեւավորել անցումային կառավարությունը:

Առաջիկայում 53-ամյա Լյոգերը կներկայացնի Ավստրիան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում: Ավելի վաղ Լյոգերը 1.5 տարի Կուրցի կառավարությունում ֆինանսների նախարարի պաշտոն էր զբաղեցնում, ինչպես նաեւ նրա կողմից առաջադրվել էր փոխկանցլերի պաշտոնում Հայնց Քրիստիան Շտրախեի աղմկահարույց հրաժարականից հետո:

Լյոգերը մինչեւ Կուրցի կառավարությունում աշխատելը քաղաքական գործիչ չի եղել, այլ ֆինանսիստ է աշխատել:

2011-2017 թվականներին նա զբաղեցրել է ավստրիական UNIQA ապահովագրական ընկերության վարչության նախագահի պաշտոնը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը