Աշխարհ

28.05.2019 15:30


Նեչիրվան Բարզանին՝ Իրաքի Քրդստանի նոր նախագահ

Նեչիրվան Բարզանին՝ Իրաքի Քրդստանի նոր նախագահ

Իրաքի Քրդստանի խորհրդանանն ընտրել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նեչիրվան Բարզանիին որպես շրջանի նոր նախագահ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kurdistan 24-ին:

Բարզանին ստացել էր 68 ձայն: Նիստին ներկա էր գտնվել 81 խորհրդարանական: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նիստի ժամանակ ներկա էին «Քրդստանի հայրենասիրական միություն» եւ «Նոր սերունդ» կուսակցությունների ներկայացուցիչները:

Բացի Նեչիրվան Բարզանիից՝ քրդական ինքնավար շրջանի ղեկավարի պաշտոնին հավակնում էին եւս չորս թեկնածուներ՝ Օմիդ Աբդուլսալեմ Քադերը, Մուհամեդ Համա Սալեհ Քադերը, Ռիբվար Ազիզ Մուսթաֆան եւ Հիվա Աբդուլա Հադերը:

Մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 1-ը Իրաքի Քրդստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր նորընտիր նախագահի հորեղբայր Մասուդ Բարզանին, որը հրաժարական էր տվել ինքնավար շրջանի անկախության մասին հանրաքվեից հետո, որը տարածաշրջանում հրահրել էր քաղաքական ճգնաժամ:

Իրաքի Քրդստանը Կրդական ինքնավար շրջանի (ՔԻՇ) ոչ պաշտոնական անվանումն է, որն ունի Իրաքի կազմում լայն ինքնավարության կարգավիճակ: Շրջանի իրավական կարգավիճակն ամրապնդված է 2005 թվականի Իրաքի սահմանադրությամբ: ՔԻՇ-ը քրդերի էթնիկ բնակեցման շրջան է Իրաքի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում՝ Դահուկ, Սուլեյմանիա եւ Էրբիլ նահանգներում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը