Լրահոս

28.05.2019 14:00


Վեճ ու ծեծկռտուք Արարատում. քաղաքացին պնդում է, որ գյուղապետը ծեծի է ենթարկել իր հորը

Վեճ ու ծեծկռտուք Արարատում. քաղաքացին պնդում է, որ գյուղապետը ծեծի է ենթարկել իր հորը

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 27-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Այգեստան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արսեն Նաղդալյանի ահազանգի փաստով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկանություն հայտնել է, որ Այգեստան գյուղի բնակիչ, 77-ամյա Սոկրատ Հ.-ն բազմիցս չարաշահել է իր պաշտոնական դիրքը և խոշոր եղջերավոր անասուններին արածեցրել է իր հողամասում, ինչի պատճառով երեկ վիճաբանել է իր հոր՝ 67-ամյա Նիկոլայ Նաղդալյանի հետ, որի ժամանակ էլ Ս. Հովսեփյանը ձեռքին եղած փայտով հարվածել է իր ձեռքին և պատճառել մարմնական վնասվածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Հովսեփյանը Այգեստան գյուղի գյուղապետն է։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը