Լրահոս

28.05.2019 10:55


Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Մայիսի 27-ին՝ ժամը 23:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 227 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ա.Ս.-ն (ծնված 1995 թ.) դեմքի և ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ (1-ին կարգի) և հոսպիտալացվել Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է արտահոսած գազը:

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և հոսանքազրկել բնակարանը:

Այս խորագրի վերջին նյութերը