Մայիսի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղում այրվել է 1500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել 10 դեղձենի, Ղուկասավան գյուղում՝ 4000 քմ, Արտաշատ-Դալար ավտոճանապարհին՝ 700 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 800 քմ, Նորակերտ գյուղում՝ 3 հա, Ջրառատ գյուղում՝ 6 հա, Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին՝ 2 հա, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ 3 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Ջրառատ գյուղում 6 հա խոտածածկույթ է այրվել