Քաղաքական

28.05.2019 07:41


Ես հրաժարվելու եմ վեթինգի ենթարկվել, եթե դա պարունակելու է մասնագիտական գիտելիքների ստուգման պրոցես. Ալեքսանդր Ազարյան

Ես հրաժարվելու եմ վեթինգի ենթարկվել, եթե դա պարունակելու է մասնագիտական գիտելիքների ստուգման պրոցես. Ալեքսանդր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության հնարավոր գրագողության հարցն քննարկվում էր ԱԺ հանձնաժողովի կողմից: Դատավոր Ազարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադարձավ իր գիտական աշխատանքը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուց կրկնօրինակելու հանգամանքին:

Դատավորը նշեց, որ իր ատենախոսության թեման շատ են շահարկել աշնանը, երբ իր որոշմամբ Քոչարյանն ազատվեց կալանքից և այժմ՝ վերջին իրադարձությունների հետ կապված իր որոշ հրապարակումներից հետո: Դատավորն այս ամենը պատահականություն չի համարում:

Ալեքսանդր Ազարյանը պարզաբանեց, որ ինքն իր թեկնածուականը պաշտպանել է 2006 թվականին: Այդ ժամանակ Վազգեն Ռշտունուն չի ճանաչել և նրա հետ ծանոթացել է պաշտպանությունից ընդամենը 2 տարի անց: «Ինչո՞ւ են 12 տարի լռել, լռել, լռել, սպասել, որ Ազարյանը Քոչարյանին ազատի և նոր ներկայացնեն իրենց կարծիքը, ըստ որի ես չէի կարող պաշտպանել թեկնածուականը»,-նշեց նա:

Ազարյանը նկատեց, որ ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը ևս չի ժխտել քաղաքական ենթատեքստը, իսկ ինքը համոզված է, որ այս ամենը քաղաքական դրդապատճառներով է արվում:

Նա հաստատեց, որ իր և Ռշտունու, նաև իր աշխատանքը «կրկնօրինակած» անձի դեպքում ատենախոսության ղեկավարը նույնն է եղել: Նշեց, որ այնպես չէ՝ ամբողջ աշխատանքը ինքնուրույն են գրում. ղեկավարն օգնում է, նյութեր է տրամադրում և դու չես կարող կասկածի ենթարկել նրա նյութերը: «Գլուխը պատին են տալիս նրանք, ովքեր կարող են մտածել, որ ես գրագողությամբ եմ զբաղվել, ով ուզում է լինի, ԼԳԲՏ-ից, ՀՀԿ-ից, թե «Իմ քայլից» լինի»,-ասաց Ազարյանը և հավելեց. «Զարմանալի է նաև, որ եթե հետևանք չկա այս ամենին, ինչու են նման բան նախաձեռնել, պարապ են մնացե՞լ»:

Ի դեպ, Ալեքսանդր Ազարյանը չէր մասնակցում դատավորների արտահերթ ժողովին, քանի որ առողջական խնդիրներ ունի: Ինչ վերաբերում է վերջին օրերին քննարկվող՝ դատավորներին վեթինգի ենթարկելու գործընթացին, ապա դատավորը նշեց. «Ես հրաժարվելու եմ վեթինգի ենթարկվել, եթե դա պարունակելու է մասնագիտական գիտելիքների ստուգման պրոցես: Իմ աշխատանքի գնահատականը տալիս է վերադաս դատարանը, իմ աշխատանքը կա, բոլորը տեսնում են»:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում բեկանված ակտերի հետեւանքով դառավորների հրաժարական ներկայացնելուն, Ազարյանն ասաց, որ իր որոշումների մասով նման ինֆորմացիա չունի, եթե ՄԻԵԴ-ում դրանք բեկանված լինեին, կիմանար։ Այս օրերին քննարկվող դատավորների ունեցվածքի, գումարների մասով էլ Ազարյանը շատ հանգիստ է, հայտարարագիրը ներկայացրել է եւ որեւէ վախենալու բան չունի։

Այս խորագրի վերջին նյութերը