Մենք Ադրբեջանում որոշակի հույսեր ենք կապում հարևան երկրի նոր ղեկավարության ողջամտության հետ. Մամեդյարով
Իհարկե, մենք Ադրբեջանում որոշակի հույսեր ենք կապում հարևան երկրի նոր ղեկավարության ողջամտության հետ, այն հանգամանքի հետ, որ նրանք կհասկանան` առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, առանց տարածաշրջանային լայնամասշտաբ համագործակությանը ինտեգրման` Հայաստանին հնարավոր չէ հանել այն փակուղուց, որի մեջ երկիրն ինքն իրեն գցել է. Коммерсантъ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` խոսելով ՀՀ նոր իշխանություններից սպասելիքներից:
Ըստ նրա` իրենք, իրենց հերթին, որոշակի դադար էին տվել ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք ծանոթանան բանակցային գործընթացի մանրամասներին: «Այդ անցումային փուլն ավարտվել է, բանակցությունները վերսկսվել են ինչպես երկու երկրների ղեկավարների մակարդակով, այնպես էլ` ԱԳ նախարարների»,-ասել է Մամեդյարովը:
Դիտարկմանը` կարծիք կա, որ նախ պետք է վերականգնել վստահության մթնոլորտը, այնուհետև քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը և փախստականների վերադարձը, նա արձագանքել է. «Կարծում եմ` հակառակն է: Ինչպե՞ս կարող ենք վերականգնել փոխադարձ վստահությունը իրենց քաղաքներից և գյուղերից վտարված այդքան անձանց առկայության դեպքում: Մենք պետք է գործենք հենց քայլ առ քայլ կարգավորման ուղղությամբ, որի սկիզբը պետք է լինի Ադրբեջանի տարածքներից «օկուպացիոն» ուժերի դուրս բերումը… Հենց դա կլինի վստահության կառուցման համար պայմանը»:
Դիտարկմանը, որ նրա հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում անհրաժեշտ է, քանի որ նրանք չեն ենթարկվում Երևանին, այսինքն` Երևանը չի կարող նրանց պարտադրել հիպոթետիկ որոշում, որին կարող են հասնել բանակցությունների արդյունքում, Մամեդյարովը հարցով է պատասխանել. «Իսկ դուք հարցրե՞լ եք Երևանին` որտե՞ղ են իրենց ծառայությունն անցնում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության որոշ ներկայացուցիչների որդիները: Ո՞ւր են այդքան հաճախ մեկնում ներկայիս նախագահը և վարչապետը: Հիմնականում ո՞ր հարկ վճարողների հաշվին է ձևավորվում ձեր կողմից հիշատակված խամաճիկային միավորման բյուջեն»:
«Ամեն ինչ շատ պարզ է` հակամարտության կողմ Հայաստանի Հանրապետությանը որպես վիզավի հանդես է գալիս Ադրբեջանի Հանրապետությունը»,-հավելել է նա:
Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ մտադիր չէ ձգձգել կամ արգելակել բանակցային գործընթացը, ի՞նչ կարծիք կհայտնի, Մամեդյարովը պատասխանել է. «Մենք կարող ենք միայն աջակցել նման մոտեցմանը: Ադրբեջանը կողմ է, որը միանշանակ հետաքրքրված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Եվ մինչ օրս մենք շարունակում ենք մեր հույսերը կապել հակամարտության` բանակցային ճանապարհով կարգավորման հետ»:

Աղբյուրը՝ Yerkir.am