«Դեմ ենք Նազենի Ղարիբյանին». Օպերային թատրոնի կոլեկտիվը ժողով է հրավիրել (տեսանյութ)
Օպերային թատոնի աշխատանքային կոլեկտիվը ժողով է հրավիրել, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնելու թատրոնի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի մայիսի 22-ի որոշմանը, ըստ որի՝ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը:
Ժողովին հրավիրվել են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Նազենի Ղարիբյանին։ Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը եւ Ն. Ղարիբյանի «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը։

Աղբյուրը՝ news.am