Աշխարհ

27.05.2019 15:30


«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ չի եղել». Թիմուր Ուրազաև

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ չի եղել». Թիմուր Ուրազաև

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ չի եղել: «Արմենպրես» հաղորդմամբ՝ մայիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

«Միգուցե եղել են անդամ երկրների կողմից հարցի հետ կապված տարբեր մոտեցումներ, սակայն, ընդհանուր առմամբ, ճգնաժամ որպես այդպիսին չի եղել: Ինչ վերաբերում է հարցին, թե մայիսի 22-ը կարող ենք համարել ճգնաժամի հաղթահարման ամսաթիվ, ապա ես նորից եմ ասում՝ մեզ համար ճգնաժամ, որպես այդպիսին, չի եղել: Թեկնածուն Ղազախստանից չէ, մենք պարզապես հայտնել մեր կարծիքը, իսկ մայիսի 22-ին, որքան ես գիտեմ, հայկական կողմն է հայտարարել, որ հարցը կարգավորված է, կարելի է առաջ շարժվել: Մենք առաջ ենք շարժվում ինչպես մինչև մայիսի 22-ը, այնպես էլ դրանից հետո: ՀԱՊԿ-ի քարտուղարությունը այս ընթացքում չի դադարել աշխատել: Բուռն քննարկումներ, էմոցիոնալ խոսակցություններ եղան մեդիայում, հասարակական հատվածում, միգուցե դա հայաստանյան ներքաղաքական իրադարձություններով էր պայմանավորված»,-ասաց դեսպանը:

Մայիսի 22-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը նեղ կազմով անցկացված նիստում որոշել է 2020 թվականի հունվարի 1-ի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկման դնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի սկզբին ազատվել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Այս խորագրի վերջին նյութերը