Քաղաքական

27.05.2019 12:40


Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Պետք է ի վերջո հրաժարվենք համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու սովորությունից: Դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, դա կատարյալ անիմաստ ժամանակի կորուստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր իր ղեկավարած հիմնադրամներին Արտակ Սարգսյան և Սամվել Ալեքսանյանի նման գործարարների նվիրատվությունների մասին:

Հակոբյանը նշեց, որ բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություն անել. «Ես կարող եմ ասել, որ նախկինում հիմնադրամի նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա, ոչ բոլորն են իրավունք ու հնավարություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրատվություն: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ միջնորդներով են ճշտում՝ կարո՞ղ են նվիրատվություն անել, թե՝ ոչ: Մենք հենց սկզբից ասել ենք, որ չունենք նման բարդույթ, բոլորը կարող են նվիրատվություն անել, բոլորին շնորհակալ ենք: Մենք բոլորին ներկայացնում ենք մեր արած, անելիք աշխատանքը, ծրագրերը: Շնորհակալ ենք և թոշակառուի նվիրատվության համար, և նշված մարդկանց»:

Հակոբյանն ասաց, որ հիմնադրամով նոր մշակույթ են ուզում բերել Հայաստան, որը չի եղել՝ հավելելով, որ պետք չէ քաղաքականացնել:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը