Քաղաքական

26.05.2019 10:10


ԼՂՀ գլխավոր դատախազից պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան (տեսանյութ)

ԼՂՀ գլխավոր դատախազից պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան (տեսանյութ)
Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները:
Կոչ եմ անում նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել համապատասխան իրավական գնահատական տալ վերջինիս արարքին։
Սույն գրառմանը կից հրապարակում եմ Ջ. Աբրահամյանի ելույթի վերը նշված դրվագի տեսաձայնագրությունը:
Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը