Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ PARA TV-ի աշխատակցին դանակահարել են
PARA TV-ի հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը: Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ:
Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասների տիրապետելուն պես կիրազեկենք հանրությանը: Անչափ շնորհակալ ենք անհանգստության և սատարման պատրաստակամության համար:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Politik.am-ը գրել էր, որ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակարտակարգ միջադեպ է արձանագրվել։ Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվականի աշխատակիցներից մեկին դանակահարել են։
Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ PARA TV-ի աշխատակցին դանակահարել են
PARA TV-ի հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը: Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ:
Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասների տիրապետելուն պես կիրազեկենք հանրությանը: Անչափ շնորհակալ ենք անհանգստության և սատարման պատրաստակամության համար:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Politik.am-ը գրել էր, որ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվականի աշխատակիցներից մեկին դանակահարել են։