Լրահոս

25.05.2019 13:15


Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է

Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է

Երեկ՝ մայիսի 24-ին, հիվանդանոցում մահացել է 66-ամյա Սերժիկ Արզումանյանը, ով Արարատի բժշկականկենտրոն էր տեղափոխվել մայիսի 23-ին Արարատ քաղաքի Երկաթուղային և Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

shamshyan.com–ի փոխանցմամբ՝ պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը. Mercedes-ը վարել է 23-ամյա Թադևոս Նահապետյանը, իսկ Hyundai Azera-ն վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 46-ամյա Ջամալուդին Մութաևը։ Վթարի հետևանքով Արարատի հիվանդանոց էին տեղափոխվել վարորդներն ու Թ. Նահապետյանի ուղևոր՝ 19-ամյա Աննա Բալասանյանը և Ջ. Մութաևի ուղևորներ Ս. Արզումայնաը և 64-ամյա Գարիկ Արզումանյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ, հավանաբար, կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Թ. Նահապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Այս խորագրի վերջին նյութերը