Յուրացում կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել Արարատի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ
Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետ 67-ամյա Գարուշ Հակոբյանի նկատմամբ մայիսի 24-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Նարեկ գյուղի սելավատարի բետոնյա պատնեշները քանդել է ու տեղափոխել նույն գյուղում գտնվող իրեն պատկանող տարածք և դրանք օգտագործել շինության համար՝ որպես պարիսպ։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։