Աշխարհ

25.05.2019 11:52


ԱՄՆ դաշնային դատարանն արգելափակել է հղիության արհեստական դադարեցման օրենքը Միսիսիպիում

ԱՄՆ դաշնային դատարանն արգելափակել է հղիության արհեստական դադարեցման օրենքը Միսիսիպիում

Միսիսիպիի դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նահանգի օրենքը «պտղի սրտի բաբախի մասին», որն արգելում է հղիության վեցերորդ շաբաթից հետո ընդհատել հղիությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ABC News հեռուստաալիքին։

Շրջանային դատարանի դատավոր Քառլթոն Ռիվզը հայտարարել է, որ մայիսին ընդունված օրենքը «խոչընդոտում է կանանց ազատ ընտրությանը, որը գլխավորն է մարդու արժանապատվության եւ անկախության համար»։

Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից։

Հղիության արհեստական դադարեցումն ԱՄՆ-ում թույլատրված է դաշնային մակարդակով։ Համապատասխան պատմական որոշումն ընդունել է Գերագույն դատարանը 1973-ին։

Վերջին տարիներին մի շարք նահանգներ խստացրել են հղիության դադարեցման սահմանափակումները։ Այս տարվա ապրիլին Ինդիանայում դե ֆակտո արգելվեցին երկրորդ եռամսյակում հղիության դադարեցումները, իսկ Օհայոյում ընդունվեց օրենք վաղ դադարեցումների (այն պահից, երբ կարելի է տարբերել սաղմի սրտի բաբախյունը) արգելման մասին։ Նման օրենքներ՝ կապված պտղի սրտի բաբախի հետ, այս տարի ընդունել են Ջորջիան, Քենթուկին եւ Միսիսիպին, նրանց կարող են հետեւել եւս 12 նահանգներ։ Հղիության ընդհատման հնարավորությունների այս կամ այն չափով խստացման օրենքները հասնում են տասնյակների։


Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը