Միշա Գրիգորյանը, Ռոբերտ Բագրատյանը և մնացած մասնակիցները՝ «Մանկական ձայնը» նախագծի հաղթողներ (տեսանյութ)
«Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկման շրջանակներում նախօրեին հայտարարվեցին հաղթողների անունները՝ Էրժան Մաքսիմ, Անաստասիա Սիսաուրի, Ռոբերտ Բագրատյան, Միխայիլ Գրիգորյան, Նինո Չեսներ, Ռենատա Թաիրովա, Վալերի Կուզակով, Մարիամ Աբդելկադեր։
Բոլոր մասնակիցները Առաջին ալիքի գլխավոր տնօրենի ձեռքից ստացան այդքան ցանկալի արձանիկները։
«Ցանկանում եմ ասել․ «Ձայնը» կլինի։ «Ձայնը» եղել եւ մնում է արդար։ Ինչպես ասվում էր հայտնի հեքիաթում․ ոչ մի կապեր ու գումարներ չեն օգնի, որպեսզի սիրտը մեծանա եւ ոտքերը փոքրանան։ «Ձայնում» հաղթելը կարելի է ապացուցել միայն տաղանդով եւ ողջ երկրին։Կհանդիպենք նոր եթերաշրջանում», - բեմից ասաց Կ․ Էրնստը։
Նա նաեւ նշեց․ «Չեղարկելով եզրափակչի տվյալները` ցանկանում ենք յուրաքանչյուր երեխայի ասել, որ դուք մեծերի մանիպուլացիաների օբյեկտներ չպետք է լինեք։ Չեղարկելով եզրափակչի տվյալները` ցանկանում ենք յուրաքանչյուր մեծի ասել, որ չարժե անգամ փորձել»։
Նշենք, որ Ալսուի դուստրը, ով ավելի վաղ ճանաչվել էր «Մանկական ձայնի» վեցերորդ եթերաշրջանի հաղթող, որոշել էր չմասնակցել հատուկ թողարկմանը։ Մարզիչները նույնպես ներկա չեն գտնվել հաղորդմանը, սակայն վիդեոհաղորդագրություն էին ձայնագրել, որի միջոցով աջակցել են երեխաներին։
Ռուսասատանի Առաջին ալիքը ուղիղ եթերով ցուցադրել է «Մանկական ձայն»-ը նախագծի հատուկ թողարկումը։ 11-ամյա Միկելլա Աբրամովայի հաղթանակը չեղարկելուց հետո սա հնարավորություն էր, որ կազմակերպիչները դուրս գան տհաճ իրավիճակից։
Ծրագրի գլխավոր ինտրիգը Ալսուի դստեր մասնակցության հարցն էր։ Հաղորդման սկզբում կադրում հայտնվում են Պելագեայի խմբի եզրափակիչ անցած երեք մասնակիցները, նրանք կատարեցին ժողովրդական երգ։ Այնուհետեւ իրենց համարը ցուցադրեցին Վալերի Մելաձեի խմբի մասնակիցները։
Իսկ ահա Լոբոդայի թիմը ոչ ամբողջական կազմով էր։ Բեմ բարձրացան Նինո Չեսները եւ Ռոբերտ Բագրատյանը։
«Միկելա Աբրամովան որոշել էր չմասնակցել այդ երեկոյին։ Սա նրա որոշումն է, եւ մենք հարգում ենք», - մեկնաբանել է հաղորդավար Դմիտրի Նագիեւը։ Նա վստահեցրել է, որ Ալսուի դուստրը մնում է «Ձայնի» մեծ ընտանիքի անդամ։
Երիտասարդ վոկալիստների մրցույթի շատ երկրպագուներ արտահայտել են իրենց կարծիքը՝ ասելով, որ աղմուկ հանած մեծ սկանդալից հետո լավ կլինի Միկելանտաղավարում չերեւա։ Նրա մայրը հատուկ հաղորդումնից առաջ ասել էր, որ նա «ճնշում չի գործադրել» աղջկա վրա։
«Մրցույթին մասնակցելու որոշումը Միկելան ինքնուրույն է ընդունել, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այժմ էլ նա ինքը պետք է որոշի», - ասել է Ալսուն։
«Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Այդ ժամանակ հաղթող ճանաչվեց Ալսուի դուստրը, որը ստացել էր հեռուստադիտողների քվեարկության 56,5%-ը։ Սակայն սրան հաջորդեց շոուի երկրպագուների զայրույթը։

Աղբյուրը՝ style.news.am