Մայիսի 25-ին նշվում է Կորած երեխաների միջազգային օրը։ Միջազգային հանրության ուշադրությունը կորած երեխաների խնդիրների վրա հրավիրելու գաղափարը ծագել էր ԱՄՆ-ում, երբ 1979թ. մայիսի 25-ին ամերիկացի տղա Էվիան Փեյթսը դպրոցից տուն չէր վերադարձել։ Իսկ 4 տարի անց նախագահ Ռոնալդ Ռեյգանը մայիսի 25-ը Կորած երեխաների ազգային օր հռչակեց:
Կորած երեխաների միջազգային օրվա միջոցառումները երեխաներին առևանգումից, կյանքի դժվարին պայմաններից և ապօրինի շահագործումից պաշտպանելու խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակ են հետապնդում։
Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։Կորած երեխաների միջազգային օրվա խորհրդանիշը կապույտ անմոռուկն է։
Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում տարեկան մոտ ութ միլիոն երեխա է անհետանում:
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է
Մայիսի 25-ին նշվում է Կորած երեխաների միջազգային օրը։ Միջազգային հանրության ուշադրությունը կորած երեխաների խնդիրների վրա հրավիրելու գաղափարը ծագել էր ԱՄՆ-ում, երբ 1979թ. մայիսի 25-ին ամերիկացի տղա Էվիան Փեյթսը դպրոցից տուն չէր վերադարձել։ Իսկ 4 տարի անց նախագահ Ռոնալդ Ռեյգանը մայիսի 25-ը Կորած երեխաների ազգային օր հռչակեց:
Կորած երեխաների միջազգային օրվա միջոցառումները երեխաներին առևանգումից, կյանքի դժվարին պայմաններից և ապօրինի շահագործումից պաշտպանելու խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակ են հետապնդում։
Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։ Կորած երեխաների միջազգային օրվա խորհրդանիշը կապույտ անմոռուկն է։

7or.am