Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ:
Դատարանի բակում են նաև Վճռաբեկ դատարանի պաշտոնյաներ: Փաստի առթիվ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ավագ հետաքննիչ Սևան Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Դեպքի վայրում են նաև դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Աղբյուրը՝ shamshyan.com